Մատս Հյումելսի հարցով «Բորուսիա»-ի հետ բանակցություններ են տարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ընդգծել է, որ թիմը չի մտածել Մատս Հյումելսին փոխարինող գտնելու մասին: Ավելի վաղ 27-ամյա գերմանացին դորտմունդյան ակումբի ղեկավարին հայտնել է «Բավարիա» տեղափոխության ցանկության մասին:

«Դուք կարո՞ղ եք ակումբ ասել, որը չի վաճառում իր ֆուտբոլիստներին: Օրինակ, նախորդ մրցաշրջանում «Բավարիա»-ից հեռացավ Կրոսը: Հյումելսը միայն նհայտնել է «Բորուսիա»-ից հեռանալու ցանկության մասին: Բանակցությունները շարունակվում են, բայց ժամանակը ցույց կտա` կստացվեն արդյո՞ք բանակցությունները: Նրա փոխարինման մասին մենք դեռ չենք մտածել»:




Լրահոս