Զենք-զինամթերք՝ կամրջի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին՝ կամրջի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան,  ինքնաձիգ-ատրճանակ` փամփշտակալով, ՌԳԴ-5, Ջ-1 և Ֆ-1 տիպի  12 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 6 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի Կարաբինի 742, 5.45 մմ տրամաչափի 1.858, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 573 փամփուշտ, ծխարձակիչ 3 գլանակ,  ծխային նռնակ,   ինքնաձիգի 7 պահունակ,   ինքնաձիգի պահունակի 3 սանր, Մակարով ատրճանակի պահունակ և ինքնաձիգի 2 խլացուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս