Վանաձորի «Հորովել» երգի­-պարի անսամբլը համերգ կունենա Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի­ պարի անսամբլի համերգը: Մայիսի 10-­ին կայանալիք միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Ներսիսյանը: Երևանյան համերգը մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է: Այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը, որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ:

Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր, որը ներառում է ժողովրդական երգն ու պարը, ազգային ոգին ու ավանդույթները:




Լրահոս