Բողոքի ակցիա Փակ շուկայի մոտ(Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Փակ շուկայի մոտ:
Փակ շուկայի հարևանությանմբ ապրող բնակիչները և շուկայի նախկին աշխատակիցները հավաքվել են շուկայի մոտ և պահանջում են, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունը ետ կանգնի իր սկսած գործից և մտադրությունից: Նրանք պնդում են` տասնյակ տարիներ այստեղ աշխատել են կեղտաջրերի, ավերված պատերի և կամարների տակ, իսկ այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փրկել է իրենց և վերանորոգել “Փակ շուկան”, “ինչ եք խանգարում, հանգիստ թողեք թող աշխատի, Հայաստանի թիվ մեկ բարերարն է, ում վարկաբեկում են այսօր”,- նշեց շուկայի նախկին աշխատակիցներից մեկը: 
Նրանք կոտրեցին ակտիվիստների ցուցապաստառները, գոռացին, որ հեռանան՝ պնդելով, որ ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր, շուկայի ներկայիս սեփականատեր Սամվել Ալեքսանյանը շատ լավ մարդ է: Շատ է օգնել իրենց:
Որպես տարածքի բնակիչ ներկայացած անձինք բղավում էին նաև՝ ասելով, թե ակտիվիստները թող գային այն ժամանակ, երբ շենքը ավերակ էր, կեղտ, փոշի ու “կռիսանոց”:
Հիշեցնենք, որ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր պետք է հերթապահություն իրականացնի և այսօրվա “Փակ շուկայի” տարածքում սկսում է բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ճարտարապետական նշանակության շենքի ոչնչացման:
 




Լրահոս