
Պատերազմական ժամանակում դուք տեսաք, թե ինչպիսի օժանդակության ալիք բարձրացավ: Այսօր Հաղթանակի զբոսայգում այս մասին նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն դժգոհություններին, որ պաշտոնյաները համարժեք օգնություն չեն ցուցաբերում Արցախին:
Խոսելով այն մասին, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով խավի երեխաներն են, նախարարը հայտարարեց. «Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ ընդեղ են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին չեմ կարող ասել»:
Խաչատրյանը ընդգծեց, որ իր ունեցվածքի մասին հայտարարագրում նշված են իր միլիոնների աղբյուրները հայտարարեց, որ պետք է վախենալ չհայտարարագրված գումարներից:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան