Իշխանությունը սելեկտիվ ներողամտություն է ցուցաբերել Բաղդասարովի նկատմամբ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Հրազդան-Ցեմենտ»–ին արտոնություններ տալու հարցը, որը քառօրյայի ժամանակ մերժվել էր և այժմ կառավարությունը կրկին ուղարկել է ԱԺ: Քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Նման դեպքերում հարկայինը շատ դաժան եւ արագ է գործում, բնական հարց է առաջանում, ինչո՞ւ էին Միխայիլ Բաղդասարովի համար պետական մարմինները նման խնայողական ռեժիմ ստեղծել, նաեւ ՎՏԲ բանկն էր շատ հանգիստ վերաբերմունք ցուցաբերել, ու՞ր է նայել բանկը։ Իշխանությունը սելեկտիվ ներողամտություն է ցուցաբերել Միխայիլ Բաղդասարովի նկատմամբ», – նշեց նա:

 




Լրահոս