Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ. ԵԱՀԿ ՄԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Այս մասին ասվում է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համանախագահների խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Վիեննայում:

«Բռնության վերջին բռնկման և լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,- նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

«Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե բնռությունը շարունակվի, իսկ խաղաղությունը չի կարող հաստատվել առանց բանակցային գործընթացի»,-ասել են համանախագահները՝ հերթական անգամ ընդգծելով, որ ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:

Հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը՝ Միացյալ Նահանգներից, և Պիեռ Անդրյոն՝ Ֆրանսիայից, վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման միջնորդ հանդես գալու իրենց հանձնառությունը:

«Շփման գծում վերջերս տեղի ունեցած բռնության սրման և լարվածության շուտափույթ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակը»,- նշել են համանագախահները:

Ինչպես վստահեցրել են համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները «պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»:

«Նրանց հիմնական խնդիրները կլինեն ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնության փորձել հասնել վստահության կառուցման միջոցների վերաբերյալ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի քննարկվող բաղադրիչների և սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար »,- նշել են Մինսկի խմբի համանագախահները:




Լրահոս