ՀԿԵ-ում ամփոփեցին ապրիլի աշխատանքի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ժամանակ ամփոփեց ապրիլ ամսվա աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվել է բեռնափոխադրումների աճի դրական դինամիկա:

«ՀԿԵ»-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ապրիլին բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց 2015-ի նույն ամսվա ցուցանիշը 7,2%-ով: Վիճակագրության համաձայն, բեռնումն ապրիլին աճեց 10,7%-ով, լրացուցիչ բեռնվել է 12 հազար տոննա:

Արտահանման փոխադրումները գերազանցել են նախատեսված ցուցանիշը 18%-ով կամ 4,4 հազար տոննայով: Նման աճն ապահովեց պզնձի խտանյութի փոխադրումների էական ավելացումը:

Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում գերազանցեցին նախատեսվող ցուցանիշը 8,9%-ով կամ 68 հազար տոննայով: Առավել ակտիվ աշխատում էր Զոդ երկաթուղային կայարանը, որն ապահովեց բեռնման 64,9%-ը (90,7 հազ. տոննա):

Օրական բեռնումը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 7,2%-ով. միջինում բեռնվում էր 74 վագոն՝ նախատեսվող 69-ի դիմաց: Ընկերության ղեկավարի տվյալներով, աճ էր արձանագրվել նման որակական ցուցանիշների գծով, ինչպիսիք են՝ գնացքի միջին քաշը (1,5%-ով), տեղամասային արագություըն (3,9%-ով), տեխնիկական արագությունը (3,3%-ով): Իսկ լոկոմոտիվի օրական միջին վազքի և արտադրողականության ցուցանիշները Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ ապրիլին 1002 գնացքից ուշացել էին միայն 7-ը: Ուշացման ժամանակը կազմեց 10 ժամ, ինչը 3 անգամ պակաս է 2015-ի Ընկերության ղեկավարը հատուկ ընդգծեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հունվար-ապրիլին գծի բալային գնահատականը բարելավվել է 9 կետով՝ կազմելով 89 միավոր: Սերգեյ Վալկոն ընդգծեց, որ երկաթուղում չկան բացասական գնահատական ունեցող կիլոմետրեր:

Ընկերության ղեկավարը հայտնեց, որ ապրիլին 77%-ով գերակատարվեց կոճերի փոխման ծրագիրը:

Փոխվել է 3070 կոճ, ինչը գերազանցեց նախատեսվող ցուցանիշը 343%-ով: Հաշվետու շրջանում փոխվել է նաև 1800 երկաթբետոնե կոճ:

Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:




Լրահոս