Լյովա Խաչատրյանը վերադառնում է Ապարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը կրկին վերադառնալու է Արագածոտնի մարզ: Ինչպես հայտնի է՝ Լյովա Խաչատրյանը մինչեւ 2012 թվականը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել հենց Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքից: Սակայն 2012 թվականին նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից:

Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններից յուրաքանչյուրը Հայաստանի 13 ընտրատարածքներից ամեն մեկը պետք է առաջադրի առնվազն հինգ պատգամավորության թեկնածու:

Ուստի արդեն իսկ հայտնի է, որ ԲՀԿ-ի թեկնածուներից մեկը լինելու է հենց Լյովա Խաչատրյանը: Երբ «Ժողովուրդ»-ը Լյովա Խաչատրյանից փորձեց մեկնաբանություն ստանալ իր սիրելի Ապարան «վերադառնալու» առնչությամբ, ի պատասխան՝ նա ասաց. «Կոնկրետ Ապարան հասկացողություն չկա, կա Արագածոտնի մարզ հասկացողություն, որի մեջ մտնում է նաեւ Ապարանը: Ես առաջադրվելու եմ, նման հասկացողություն չկա: Կա կոնկրետ ընտրատարածք, որտեղ առաջադրվում են՝ համաձայն ընտրական նոր օրենսգրքի»:




Լրահոս