Սահմանին այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է` վերջին ժամանակահատվածի հետ համեմատած և այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի միջադեպին` նախարարը նշեց. «Կարծում եմ` նա այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Ես տեղյակ չեմ նրա մասնակցությամբ միջադեպի մասին»: Նրա խոսքով` բանակցություններում հաջողության հասնելու առաջին նախապայմանը համապատասխան իրավիճակ ստեղծելն է, այսինքն` վերահսկողության մեխանիզմների ձևավորումը: «Պետք է զերծ մնալ խախտումներից և հետաքննության մեխանիզմներ սահմանել և քննադատություն անել թիրախային: Բանակցություններում խոսք գնաց սրա մասին և կտեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է վերաբերվում դրան», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում