Ներկայացվեց «Երկրաշարժ» Ֆիլմի հայաստանյան պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժել էր 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, այդ թվում՝ Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները: Անօթևան մնաց կես միլիոնից ավելի մարդ: Զոհերի թիվը հասավ  25 հազարի, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ: «Երկրաշարժ» ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները:

Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին….և  Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում…

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 2 տարի: Նկարահանումները սկսվել էին 2015-ի հոկտեմբերից, տևել են 41 օր: Աշխատանքները կատարվել են Ռուսաստանում և Հայաստանում: Գյումրիում նկարահանվող մասսայական տեսարաններին մասնակցել են հենց գյումրեցիները:

Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2016-ի դեկտեմբերից: Հայաստանյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 17-ին:

Հայկական կինոշուկայում «Երկրաշարժ»  ֆիլմի պրոդյուսերական աշխատանքները ստանձնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:

Ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան

Օպերատոր՝ Յուրի Կորոբեյնիկով

Պրոդյուսերներ՝ Ռուբեն Դիշդիշյան, Արամ Մովսեսյան, Ղևոնդ Անդրեասյան

Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի, Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան

Դերերում՝ Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Դանիիլ Իզոտով, Արտյոմ Բիստրով, Սաբինա Ահմեդովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Հրանտ Թոխատյան, Իրինա Բեզրուկովա, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Արմեն Մարկարյան, Արսեն Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Սարգիս Գրիգորյան, Հասմիկ Ալեքսանյան, Արևիկ Մարտիրոսյան, Միքայել Արամյան, Վրույր Հարությունյան, Սեբաստյան Կիսակ:




Լրահոս