«Զինված հանցախմբի» գործով վկաների ցուցմունքները իրավիճակ են փոխել. «պարագլուխը» կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով նոր տեղեկություններ են ի հայտ եկել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչները hարցաքննել են գործով վկաներին, ինչից հետո նոր տեղեկություններ են ի հայտ եկել, որը այս օրերին ԱԱԾ քննիչները ստուգում են: Ըստ էության, վկաներn այնպիսի ինֆորմացիա են փոխանցել իրավապահների, որոնք ստուգման կարիք ունեն և կարող են օգնել քննության հետագ ընթացքին:

Նշենք, որ գործով վկաների հարցաքնության ինչպես նաեւ նոր տեղեկությունների ի հայտ գալու արդյունքում ԱԱԾ կալանքից չի ազատում որևէ մեկին, ավելին` ևս երկու ամսով երկահաձգում է նրանց կալանքի հարցը:

Եվ այսպես, քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է ևս երկու ամսով: Միջնորդությունը քննել է դատավոր Ռուբեն Ներսիսյանը:




Լրահոս