Պարսից ծոցում իրանական բեռնատար նավ է կորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարսից ծոցում փոթորկի ժամանակ իրանական բեռնատար նավ է կորել, փոխանցում է Tasnim ինֆորմացիոն գործակալությունը:

Նավը դուրս է եկել Դուբայից երկու օր վաղ և ուղևորվել դեպի իրանական Բուշեր գավառի նավահանգիստներից մեկը:

Նավարկության անվտանգության հարցով բյուրոյի տնօրեն Հոսեյն Թալեբնեջատը հայտարարել է, որ նավի հետ կապը կորել է Դուբայի նավահանգստից դուրս գալու օրը:

Նավում 6 մարդ է գտնվել: Իրանն արդեն 2 փրկարարական նավակ և 2 ուղղաթիռ է ուղարկել:




Լրահոս