Սիրիայում ռուսական ավիաբազա է ոչնչացվել, այդ թվում` Մի-24 չորս ուղղաթիռ և զինամթերքով լի 20 բեռնատար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական Էթ-Թիյաս T4 ավիաբազան լուրջ վնասներ է կրել հարձակումից, որը, ենթադրաբար, իրագործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտարարել է Stratfor հետախուզավերլուծական ընկերությունը՝ ներկայացնելով ավիաբազայի լուսանկարները:

Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է Մի-24 չորս ուղղաթիռ և զինամթերքով լի 20 բեռնատար: Բացի այդ, վնասվել են նաև ՄիԳ-25 կործանիչն և մատակարարման շենքը:

T4 ավիաբազան գտնվում է Հոմս գավառում, Պալմիրայից ոչ հեռու, որոնք տանում են դեպի Դեյր-էզ-Զոր, Ռաքքա, Դամասկոս:

 

12

3

4

 




Լրահոս