Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին լարված վիճակ է. քաղաքացիները փակել են այն և մերժում են ոստիկանապետի առաջարկը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը փակ է: Այս հատվածում լարված իրավիճակ է: ArmLur.am-ին քաղաքացիները հայտնեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառը ավտոճանապարհահատվածի անբարեկարգ և աներթևեկելի պայմաններն են:

Մեզ հայտնի դարձավ, որ հավաքվածների մեջ են Վարդենիկ, Ծովինար և այլ համայնքների բնակիչներ, որոնց փոխանցմամբ՝ ավելի քան 30 ավտոմեքենա այս պահին փակել է ճանապարհը. « Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»:

ArmLur.am-ի այն հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, եթե սպառիչ պատասխան չստանան, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ կմնան այնքան, մինչև հարցի լուծման պատասխան չստանան. «Պետք լինի, երեք օր էլ կմնանք, առավոտից իրիկուն կմնանք էստեղ: Արդեն քանի՞ տարի է՝ այս վիճակն է: Ռազմավարական նշանակության ճանապարհ է, պատերազմական վիճակ է, նորմալ ճանապարհ չկա»,- վրդովված շարունակեցին քաղաքացիները:

Վերջիններս հայտնեցին, որ տեղում է Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանը, ով քաղաքացիներին ասել է, թե մասնակիցներից 2-3 հոգու հետ պատրաստ է առանձնազրույց ունենալ և որևէ բան որոշել: Բնակիչները, սակայն, հրաժարվել են առաջարկից՝ ասելով, որ ամեն անգամ ընդառաջելով՝ խնդիրը մշտապես ետին պլան է մղվել:

 

13313888_1205992599440789_850265454_o

13282374_1205992592774123_197363498_o




Լրահոս