Շենգավիթում դպրոցի առաջին հարկի պատուհանը ջարդել և գույքն այրել են. կա բերման ենթարկված

Շենգավիթում դպրոցի առաջին հարկի պատուհանը ջարդել և գույքն այրել են. կա բերման ենթարկված

Մայիսի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 1-ին հարկի պատուհանը կոտրելով՝ այրել են Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի 1-ին հարկում գտնվող դասարանի գույքը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: