Ամենալուսավոր կատակերգուի ամենաողբերգական ճակատագիրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրունզե Մկրտչյան կամ պարզապես Ֆրունզիկ՝ սովետական կինեմատոգրաֆիայի ամենաուրախ, ամենաբարի և ամենալուսավոր դերասաններից մեկը:

Կինոյում նա կատակում էր, ծիծաղում և դրական էներգիա փոխանցում, որը վարակում էր բոլորին… սակայն երբ տեսախցիկներն անջատվում էին, նրա դեմքին դժվար էր ժպիտ տեսնել: Պատճառը ողբերգությունների շարքն էր, որը հատեց նրա կյանքը, մասնավորապես, կնոջ և որդու հիվանդությունները:

1

Չնայած բնածին դերասանական տաղանդին, Ֆրունզեն ոչ անմիջապես հայտնվեց կինոյում: Երիտասարդ տարիներին նա աշխատում էր գործարանում, որպեսզի գումար վաստակեր համալսարանում սովորելու համար: Նրա մայրը աման լվացող էր, հայրը՝ հաշվառու, ով մեկ անգամ բռնվել է հենց գողության պահին: Գողությունն էլ սիմվոլիկ էր. ընտանիքի համար նա փորձել էր գործվածքի կտոր գողանալ: Այդ հանցագործությունը նրանից 10 տարի խլեց:

2

Մի քանի տարի աշխատելով գործարանում՝ Ֆրունզեն այնուամենայնիվ որոշեց դերասանական կրթություն ստանալ, Երևանում ինստիտուտն ավարտեց միայն 26 տարեկանում:

Նա նկարահանվեց Ալեքսանդր Ռոուի մոտ էպիզոդիկ դերում, ապա ճակատագրական հրավեր ստացավ Գեորգի Դանելիայից: «Երեսուներեք» ֆիլմը ջերմ ընդունվեց, իսկ «Միմինո»-ն լրացրեց սովետական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդը:  Վարորդ Խաչիկյանի խոսքերը մեջբերումներ դարձան:

3

4

Նկարահանվեց լեգենդար ռեժիսոր Գայդայի ֆիլմերում:

5

6

Հարկ է նշել, որ այդ ֆիլմերում նկարահանվում էր նաև նրա կինը՝ Դոնարան: Դերասանը երջանիկ էր աշխատել իր սիրելի կնոջ հետ, սակայն նկարահանումների ավարտին տեղի ունեցավ անկանխատեսելին:

7

Սկզբում Դոնարայի մոտ անհիմն խանդ էր, և միայն  հոգեբույժին դիմելուց հետո հայտնի դարձավ, որ նա հոգեկան առողջության հետ լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ շիզոֆրենիա հայտնաբերվեց: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվել է նաև նրանց որդուն:

Այդ լուրերն ամբողջությամբ փոխեցին Ֆրունզեի կյանքը, նա սկսեց հազվադեպ նկարահանվել. ասում են, որ նա գիշերները քայլում էր քաղաքով, որպեսզի մենակ մնար իր և իր մտքերի հետ:

8




Լրահոս