Հերթական պայթյունը Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 4 մարդ է զոհվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգի Սիլոպի քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

Եվս 19-ը վնասվածքներ է ստացել, որոնցից 5-ը ոստիկանության աշխատակիցներ են: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել դիտահորում և գործի է դրվել այն պահին, երբ ոստիկանական մեքենա է անցել, փոխանցում է BBC-ն:

Դեռևս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Տեղի իշխանությունների խոսքով՝ պայթյունը կարող էր իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախօրեին Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում ոստիկանության 2 աշխատակից էր զոհվել:




Լրահոս