Օրվա ֆիլմը՝ «Անձնակազմ / Экипаж». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին`

Ֆիլմը երիտասարդ տաղանդավոր օդաչու Ալեքսեյ Գուշինի մասին է: Նա չի ընդունում հեղինակությունների, այլ նախընտրում է վարվել սեփական պատվի կոդեքսով: Անհեթեթ հրամանը չկատարելու համար` նրան վռնդում են զինվորական ավիացիայից և միայն հրաշքով է, որ նա հնարավորություն է ստանում թռչել քաղաքացիական ինքնաթիռներով:

Գուշինը սկսում է իր օդաչուի կյանքը սկզբից: Նրա հրամանատարը Լեոնիդ Զինչենկոն է` խիստ և սկզբունքային անձնավորություն: Նրա գործընկերը` երկրորդ օդաչուն, գեղեցկուհի Ալեքսանդրան է: Հարաբերություններն այդքան էլ հեշտ չեն ընթանում: Սակայն կյանքի և մահվան շեմին, երբ հողը ոտքերիդ տակ չես զգում, երբ շուրջբոլորդ կրակ և մոխիր է և միայն երկնքում է փրկությունը, Գուշինն անում է այն ամենը, ինչ կարող է: Միայն միասին անձնակազմը կարող է կատարել հերոսություն և փրկել հարյուրավոր կյանքեր:

kinopoisk.ru

1453791102_Ehkipazh.2016.WebDL1080p-screenshot3

kinopoisk.ru

kinopoisk.ru

Անվանում` Անձնակազմ

Օրիգինալ անվանում` Экипаж

Թողարկման տարեթիվ` 2016

Ժանր` դրամա, արկածային, թրիլլեր

Ռեժիսոր` Նիկոլայ Լեբեդեև

Դերերում` Դանիլա Կոզլովսկիի, Վլադիմիր Մաշկով, Ագնե Գրուդիտե, Սերգեյ Կեմպո, Կատերինա Շպիցա և այլք:

Թրեյլեր`

Ֆիլմը`HD որակով




Լրահոս