Կարևորը վատ մարդու չեն նմանեցնում. Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը` այն Պյոտր 1-ին նմանեցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո քննադտություններ հնչեցին այն մասին, որ այն ավելի շատ նման է Պյոտր 1-ին: Այս ամենի շուրջ շարունակում են դեռևս քննադատություններ հնչել: Երեկ էլ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում նշել է` «Գարեգին Նժդեհի արձանը, երևի Պյոտր առաջինին է նման, որովհետև քանդակագործը Պիտերում է սովորել»:

«Ժողովուրդի»-ի հետ այս մասին զրուցեց արձանի հեղինակ Գագիկ Ստեփանյանը.

-Իսկապե՞ս Դուք այդքան ոգեշնչվել եք Պյոտր 1-ինի կերպարով:

-Ո՛չ , իմ ոգեշնչումը կապ չունի Պյոտր 1-ինի հետ: Արձանը կերտվել է կատարյալին մոտ, ուժեղ կերպար է, արձանը հավաքված է Նժդեհի բոլոր նկարներից: Եթե տպավորություն է թողնում որևէ թագավորի՝ հատկապես Պյոտր 1-ինի, կարևորը վատ մարդու չեն նմանեցնում: Նա բոլորովին նման չի Պետրոսին. գուցե մորո՞ւքն է պաճառը, կամ իր վեհությո՞ւնը, կամ էլ հեռավոր ասպետի խորհրդավոր հայա՞ցքը: Մարդիկ մոտենում գրկում և շնորհավորում էին արձանի կապակցությամբ: Կարծիքները կարող են լինել տարաբնույթ, դա իրենց իրավունքն է:

Պարոն Ստեփանյանը շատ զարմացած էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի արձագանքից, քանի որ նա հետևել է արձանի ողջ գործընթացին և շատ հավանել է: Դրական արձագանքներ է լսել նաև մյուս պաշտոնյաներից: Արձանի հեղինակը չի կարողանում հասկանալ, թե ինչու է մի քանի հոգու կարծիքը արտահայտվում, և ոչ թե ամբողջ ժողովրդի:

Նա հավելեց, որ Սանկտ Պետերբուրգյան կրթությումը կապ չունի արձանի հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս