Ով է Նար-Դոս փողոցում դաժանաբար սպանված տաքսու վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր դաժան դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշված խաչմերուկում հայտնաբերվել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն»:

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել տաքսու վարորդի հորեղբորորդու` Համլետի հետ, ով վստահաբար ասաց, որ սպանվածը` 48-ամյա Արսեն Խանամիրյանը, որևէ խնդիր չի ունեցել. «Պատկերացում չունենք` ինչն է եղել պատճառը: Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն», ասաց մեր զրուցակիցը` դժվարանալով նշել` արդյոք Արսեն Խանամիրյանը պարտքեր կամ այլ տարաձայնություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ:

Նրա փոխանցմամբ` Խանամիրյանն ամուսնացած էր, երեք երեխա ուներ: Արդեն երկար տարիներ է` աշխատում է որպես տաքսու վարորդ:

Հավելենք, որ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս