Հետախուզվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Անդրանիկ Ներսիսյանին, ով 2014 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Ա. Ներսիսյանը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:




Լրահոս