Գերմանիան կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան` որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կնպաստի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ու կաջակցի այդ հարցով շփումները, այդ թվում և Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ընդհանուր առմամբ, իհարկե, այդ թվում և Ռուսաստանը որոշիչ դեր կխաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Մերկելը:

Նա նշել է, որ Գերմանիան կօգտագործի իր շփումները «խնդրի լուծման հարցով իր ռուս, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ»:

Մերկելն ընդգծել է, որ կարևոր է հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև քաղաքական գործընթացում առաջընթացին:




Լրահոս