Զանգվածային անկարգություններ Մարսելում. «Իսլամական պետությանն» ուղղված սադրիչ կարգախոսներ են բղավել

Զանգվածային անկարգություններ Մարսելում. «Իսլամական պետությանն» ուղղված սադրիչ կարգախոսներ են բղավել

Անցած գիշեր ֆրանսիական Մարսել քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա խաղի նախաշեմին: Բրիտանացի երկրպագուները սադրիչ կարգախոսներ են բղավել «Իսլամական պետության» ծայրահեղականների հասցեին, փոխանցում է Life.ru-ն:

DailyMail-ի տեղեկությունների համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուները սադրել են տեղի մուսուլմանական հանրությանը՝ կարգախոսներ բղավելով: Պարբերականը հայտնում է, որ հենց դա է եղել տեղաբնակների և շարժման ներկայացուցիչների միջև բախումների պատճառը:

The Independent-ը հստակեցնում է, որ «ԻՊ, որտե՞ղ ես» և այլ սադրիչ արտահայտություններ են հնչել:

Հաղորդվում է նաև, որ հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Մարսելու դաժան բախումներ են տեղի ունեցել անգլիացի ֆուտբոլասերների և ոստիկանության միջև, որի ընթացքում 2 երկրպագու է ձերբակալվել: