ArmLur.am-ի տեղեկություններով, Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Այստեղից ArmLur.am-ին հաջողվեց ճշտել, որ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը բարձր ջերմությունն է եղել: Շախմատիստի կինն այժմ գտնվում է ուրոլոգիայի բաժանմունքում, ունի միզապարկի հետ կապված խնդիրներ, ստանում է անհրաժեշտ դեղորայք և բուժում:
Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ նրա վիճակը լավ է, սակայն դուրս գրելու ժամկետների մասին չկարողացան հայտնել: