Ահա թե ինչու են արյուն վերցնում հենց անանուն մատից. դուք երբեք գլխի չէիք ընկնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր ժամանակ ամենաշատն ի՞նչ դուք չեք սիրել: Շատերը հաստատ չեն սիրել, երբ մատից արյուն են հանձնել: Այդ պահերին քեզ թվում է, թե անտանելի ցավ ես զգում: Սակայն, մեծանալով, հասկանում ես, որ այդքան էլ ցավոտ գործընթաց չէ արյուն հանձնելը: Իսկ շատերի մոտ էլ մեկ հարց է առաջանում` ինչու են արյուն հանձնում հենց անանուն (մատնեմատ) մատից:

Պարզվում է դրան խելամիտ բացատրություն կա: Ընդհանուր առմամբ, մատների թմբիկներն մարմնի ամենահարմար մասն է արյուն վերցնելու համար: Դատեք իքներդ. այդ թմբիկներին չկա մազային ծածկույթ, իսկ դրանց մեջ շատ անոթներ կան և հետո էլ դրանց հեշտ է սեղմել: Անանուն մատի մաշկը բարակ է, քան մյուսներինը և ունի ավելի քիչ նյարդային վերջավորություններ, այդ թվում` ցավի ընկալիչներ: Այդ պատճառով է, որ այս մատից արյուն վերցնելն ավելի քիչ վտանգավոր է: Իսկ, ասենք ճկույթը սերտորեն կապված է դաստակի հետ և եթե վարակ լինի, այն անմիջապես դաստակով կտարածվի:




Լրահոս