Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց նաև Ախուրյանի ջրամբար: Առիթը բացառիկ էր՝ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ ջրամբարը լցվել էր ամբողջությամբ: ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց Ախուրյանի ջրամբարի կարևորությունը:

Նշենք, որ Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Ջրամբարի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963թ-ի ապրիլի 25-ին՝ խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Շահագործման հանձնվել է 1982 թ.-ին: Ընդհանուր ծավալը 525 մլն մ³ է:

axuryan jrambar.

Ախուրյանի ջրամբարից և Արաքս գետից ջրառ է իրականացվում թուրքական կողմի հետ հավասար համամասնությամբ, որը վերահսկվում է անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ միջպետական մշտական հանձնաժողովի կողմից:

Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը:

13dd053a-72c9-4259-829d-7f6d5ce40701

Վերջին հինգ տարիներին ջրամբարը լցվել է 2010 և 2011 թվականներին՝ 562.1 մլն մ³ և 552 մլն մ³ ծավալներով՝ համապատասխանաբար:

2016 թվականի հունիսի 13-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմում է 536.93 մլն մ³, որը նախորդ տարվա առավելագույն 490.12 մլն մ³ լցվածության համեմատ ավելի է 46.81 մլն մ³-ով:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս