Շտապ. Սեյրան Օհանյանի անվտանգության պետի գործով ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել:

Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի:

Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Նշենք, որ այնտեղ է նաև Ռազմական ոստիկանության աշխատակից Հայկ Կարապետյանը:

Սյուն որոշումը կայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը:

Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում:

13453054_1750713551879886_1262278257_o

13479296_1046199492127932_1204895707_n
«Ժողովուրդ» օրաթերթի պատասխանը

Հիշեցնենք, որ օրաթերթը, մասնավորապես, գրել է, որ 2016 թվականի մարտի 15-ին (երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն որսը չէր սկսվել) ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը:

Նույն օրը կալանավորվեց նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Ս. Խաչատրյանի դեմ:

Ստորև ներկայացնում ենք ՊՆ-ում կատարվածի շուրջ ArmLur.am-ի տեսանյութը:




Լրահոս