Էրեբունի-Երեվան 2795 տոնակատարությունը՝ հոկտեմբերի 11-ին եվ 12-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Էրեբունի-Երեւան 2795” տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ:
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաեւ մայրաքաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքները: Նշվել է նաեւ, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող մամլո ասուլիսի շրջանակում:
Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաեւ համապատասխան կառույցների հետ: Մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձեւավորելու նպատակով:




Լրահոս