Բրյուսելում մահապարտի գոտիով ահաբեկիչներ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի մայրաքաղաքում մեկ օրում մահապարտի գոտիով 2 ահաբեկիչ է ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Derniere Heure-ին:

«Մեր տեղեկություններով՝ մահապարտի գոտիով երկրորդ մարդն է ձերբակալվել Բրյուսելի հյուսիս-արևելքում գտնվող Սքարբեք շրջանում»,-հայտնել է պարբերականը:

Առաջին կասկածյալն ավելի վաղ ձերբակալվել էր City-2 առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ կասկածյալն իր մոտ պայթուցիկ սարք է ունեցել, որը, ենթադրաբար, մահապարտի գոտի է եղել:

Թագավորության վարչապետ Շառլ Միշելն արտակարգ նիստ է հրավիրել:

Ավելի վաղ La Derniere Heure-ը հայտնել էր, որ հունիսի 18-ին մի խումբ ծայրահեղականներ են ձերբակալվել ոստիկանության խոշոր օպերացիայի ընթացքում:




Լրահոս