Armenian text to speach

Մենք չենք կարող անընդհատ զիջելով ասել՝ անպատրաստ էինք. Անդրանիկ Թևանյանը` Սամվել Բաբայանի և քառօրյա պատերազմի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադարձի ու նրա արցախյան ապագայի շուրջ մի շարք վարկածներ են պտտվում, թե ով, ինչու, ինչ նպատակով նրան Հայաստան հրավիրեց, եւ ինչ է անելու նա Արցախում:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանի հետ, որը նախկինում Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության անդամ է եղել:

-Պարո՛ն Թեւանյան, տեսակետ կա, որ Դուք, լինելով Սամվել Բաբայանի ընկերը, դերակատարություն եք ունեցել Հայաստան վերադարձի հարցում:

-Այո՛, ես շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունեմ իր հետ, եւ դրանք պահպանվել են ինչպես այն ժամանակ, երբ էստեղ չէր Բաբայանը, այնպես էլ հիմա, բնականաբար: Իր հետ մշտական շփման մեջ եմ եղել: Գալու, վերադառնալու որոշումը նա կայացրել է ինքնուրույն, իմ ներդրման մասին խոսելը սխալ կլինի: Ես շատ բնական ու դրական եմ համարում, որ նա վերադարձել է, չէր կարող չվերադառնալ ուղղակի՝ հաշվի առնելով ապրիլյան գործընթացները, երկրում եւ մասնավորապես բանակում առկա խնդիրները: Կարող եմ ասել, որ հանրության շրջանում լուրջ, դրական արձագանք կա: Այլ հարց է, որ իշխանական շրջանակները միգուցե խանդով, տագնապով կամ այլ տրամադրությամբ են ընկալել նրա վերադարձը, բայց դա երկրորդական խնդիր է:

Կարեւորը որ հասարակությանը ներկայացվում է կոմպետենտ գնահատական՝ ապրիլյան իրադարձությունների հետ կապված, ներկայացվում է նոր ռազմավարություն, թե ինչպես կարելի է բարելավել մեր պաշտպանական համակարգը: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Կարծում եմ՝ մեր հասարակությունը պիտի պահանջատեր լինի, որպեսզի համապատասխան մարմինները կատարեն իրենց պարտականությունները: Ես կարծում եմ, որ այս իշխանություններն իրենց սպառել են: Եւ եթե մինչ ապրիլյան դեպքերը հայտարարում էին, թե տնտեսության մեջ ունենք հետընթաց, բյուջեն արդյունավետ չի օգտագործվում, կոպիտ ասած՝ թալանը փորձում էին ձեւակերպել՝ հանուն բանակի է արվում, պարզվեց՝ դա էլ այդպես չէ: Ստել են, որի գինը եղավ կորցրած տարածքները եւ 4 օրում 100-ից ավելի զոհերը: Որպեսզի սա չկրկնվի, պետք է փոփոխություն արվի, «Համախմբումը» ցանկանում է դրա դրոշակակիրը լինի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս