««Համախմբում»-ը երբեք չի համագործակցի Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի հետ». ուր է գնում նորաստեղծ կուսակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Համախմբում»  կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Թևանյանի հետ զրուցեց նորաստեղծ կուսակցության առաջնահերթ նպատակների և ծրագրերի մասին: Հիշեցնենք, որ կուսակցության անդրանիկ համագումարը կայացավ հունիսի 17-ին, իսկ վարչության անդամներն են Վարդան Օսկանյանը (նախագահ), Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան,  Վահե Հովհաննիսյան, Կարեն Անդրեասյան,  Մանվել Եղիազարյան, Երվանդ Բոզոյան և այլք:

– Պարո՛ ն Թևանյան, օրեր առաջ տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը: Կասե՞ք՝ որո՞նք են լինելու կուսակցության առաջնահերթությունները: 

– Քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ են տարվելու: Քարոզչական առումով պարզ է`  հասարակայնության հետ կապեր, մամուլի հետ աշխատանք և ինտերնետային հնարավորությունների օգտագործում: Կազմակերչական առումով էլ ամբողջ Հայաստանում մենք պետք է տարածվենք և համախոհների ներգրավենք:

– Գլխավոր նպատակը ո՞րն է, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցե՞լը: 

– Մեր կուսակցությունը պետք է պատրաստ լինի և՛ արտահերթ, և՛ հերթական, և՛ հետընտրական գործընթացների: Բոլոր երեք տիպերի պրոցեսներին էլ պատրաստվում ենք, և չի կարելի ասել, որ գնում ենք միայն այդ ժամկետներին:

– Իսկ այդ ճանապարհին կա՞ն ուժեր, որոնց հետ կբացառեք ցանկացած համագործակցություն:

– Մենք չենք համագործակցի միայն իշխանական վերին շերտի հետ, այսինքն` իրենց հետ ընդհանուր ճանապարհ չենք տեսնում, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի հետ ոչ մի ընդհանուր բան չկա: Չենք համագործակցի նաև գաղափարապես հակադիր բևեռում գտնվողների հետ: Մնացած առումով մենք տեսնում ենք, որ կան առողջ ուժեր, որոնց հնարավոր է համագործակցություն:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս