Արտառոց միջադեպ 46 համարի երթուղայինում. ծեծկռտուք, մարմնական վնասվածքներ, փախուստ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 22-ի վաղ առավոտյան, արտառոց միջադեպ է գրանցվել մայրաքաղաք Երևանի երթուղային տրանսպորտներից մեկում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ թիվ 46 միկրոավտոբուսում կողոպուտի փորձ է կատարվել, որը ոչ միայն անհաջող ավարտ է ունեցել, այլև միջադեպի արդյունքում տուժողներ են եղել:

Այսպես, ականատեսներից մեկի խոսքով` ուղևորներից երկու երիտասարդ փորձել են անչափահաս ուղևորի գրպանից ինչ-որ բան գողանալ, սակայն հենց նույն վայրկյանին անչափահասը նկատել է և աղմուկ է բարձրացրել:

Այս պահին գրպանահատները հարվածներ են հասցրել երեխային, ապա անցել մյուս ուղևորներին: Սրա հետևանքով անգամ մի կնոջ քիթն է վնասվել: Այս ամենից անմիջապես հետո երիտասարդները փախուստի են դիմել:

Այս տեղեկությունները ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին թիվ 46 երթուղայինի մի քանի այլ վարորդներ: Նրանք հրաժարվեցին այլ մանրամասներ ներկայացնել` տեղեկացնելով միայն, որ վարորդը որևէ կերպ չի խառնվել միջադեպին:

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում երթուղայիններում արտակարգ դեպքերն ու միջադեպերը հաճախակի են դարձել:

Հովսեփ Հովսեփյան, Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Լիդա Եղիազարյան




Լրահոս