Ջոն Քերին կայցելի Կովկաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թբիլիսի, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Գեգեշիձեն «Ռուսթավի 2»-ին հայտնել է, որ նման այցը ներառում է հարցերի քննարկման լայն շրջանակ և դիտարկվում է որպես համագործակցություն պաշտպանության և անվտանգության համատեքստում:

Թբիլիսի այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի պաշտոնատար անձանց հետ:




Լրահոս