Բաքվում սպասում են Լավրովի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ակնկալում են, որ հաջորդ շաբաթ Ադրբեջան այց կկատարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Սերգեյ Լավրովը կարող է հաջորդ շաբաթ այցելել Բաքու: Նրա հանդիպումից կախված կլինի, թե արդյոք կկայանա Լեռնային Ղարաբաղի հարցով նախագահների մակարդակով հանդիպումը»,-Trend-ը մեջբերում է Մամեդյարովի խոսքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Լավրովը կայցելի Երևան:




Լրահոս