Ինչ էր ակնարկում Մամեդյարովը Ղարաբաղի ստատուս քվոն փոխելու հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն է փոփոխել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն: Այս մասին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ժամանակն է լրջորեն զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի: Ժամանակն է, որպեսզի ստատուս քվոն փոփոխվի, քանի որ այն անկայուն է»,- հավելել է Մամեդյարովը:

Նշված հայտարարությամբ առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ում գնահատմամբ` դա Ադրբեջանի շահերից է բխում, ինչի ապացույցն ապրիլյան պատերազմն էր` ստատուս քվոն փոխելու նպատակով. «Ճիշտը խոսենք. ինչ որ չափով կարողացան: Ադրբեջանի գլխավոր նպատակը ստատուս քվոն փոխելն է, ակտուալացնել Ղարաբաղի խնդիրը, ստիպել ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին»:

Քաղաքագետը նկատում է, որ այսօր Ղարաբաղի հարցը լրջագույն հարց է համարվում աշխարհի մասշտաբով: Ադրբեջանի դիրքորոշումը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից չի փոխվում:

«Ադրբեջանը բանակցությունների ճնշման միջոցով այդ հարցը փաթաթում է մեր և աշխարհի վզին: Այն որ Ղարաբաղի լուծումը պետք է սկսվի տարածքների հանձնումից, այդ հայտարարությունը տեղավորվում է իրենց կոնցեպցիայի մեջ»- եզրափակեց Գրիգորյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս