Ահա թե ինչու է պետք լուսանկարել հյուրանոցի սենյակը հանգստի ժամանակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահա և բացվեց հանգստի սեզոնը: Գրասենյակներում լռություն է, իսկ ծովափներում տեղ չկա անգամ նստելու: Սակայն պետք է հիշել, որ անգամ հանգստի ժամանակ պետք է ուշադիր լինել ամեն ինչին և հետևել, թե ինչ է կատարվում շուրջդ:

Հետաքրքրասեր զբոսաշրջիկները հեռախոսներն ու տեսախցիկները ձեռքերից բաց չեն թողնում: Սակայն նրանցից քչերի մտքով է անցնում սա…

 

Դուք երբևէ լուսանկարել եք հյուրանոցի սենյակը, որտեղ դուք իջևանել եք: Սակայն պետք է: Պարզվում է ընդամենը մեկ լուսանկարը կարող է փրկել որևէ մեկի երեխայի կյանքը:

Դուք կարող եք հարցնել. «Ինչ կապ կա այդ ամենի մեջ»

1

IOS և Android օգտագործողներն ունեն TraffickCam ծրագիր, որը թույլ է տալիս վերբեռնել նկարներ հյուրանոցների սենյակների ինտերիերից: Ինչ կապ ունի այս ամենը երեխայի կյանքի հետ: Եթե հանցագործները երեխային գողացել են և նկարներ են ուղարկում ծնողներին, ոստիկանները լուսանկարների ինտերիերի միջոցով կարող են հեշտությամբ գտնել այն տեղը, որտեղ պահվում է երեխան:

Արտաքինից միանգամայն սովորական սենյակը կարող է իր մեջ մեծ գաղտնիք պարունակել 

2

Սովորաբար առևանգիչներն իրենց զոհերին լուսանկարում են հյուրանոցների պատերի մոտ, այնուհետև այդ լուսանկարները տեղադրում են տարբեր կայքերում:

3

Շատերն են բռնության և շահագործման զոհ դառնում: Եվ որպեսզի վերջ դրվի երեխաների թրաֆիկինգին,  ոստիկաններն ու բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն այս խնդրին, նախաձեռնել են ստեղծել Exchange Initiative-ը, որն էլ իր հերթին թողարկել է TraffickCam ծրագիրը:

TraffickCam-ի տվյալների բազան մշտապես թարմացվում է: Այժմ արդեն այնտեղ 1,5 մլն լուսանկար կա: Այնպես որ եթե դուք գնում եք հանգստի, չմոռանաք լուսանկար անել և այն ներբեռնել այդ ծրագրի մեջ: Այդ ամենը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե, սակայն այն կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը:




Լրահոս