Ով է պատմության մեջ ամենաեկամտաբեր դերասանուհին. նա նկարահանվել է 37 ֆիլմում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձագետները հաշվարկել են ֆիլմերի դրամարկղային մուտքերը և պարզել են, թե դերասաններից ովքեր են նկարահանվում կոմերցիոն, հաջողակ ֆիլմերում։

 

скачанные файлы (1)

Սկառլետ Յոհանսոնը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաշատ պահանջված դերասանուհի, գրում է  People-ը՝ հղում անելով Box Office Mojo-ի տվյալներին։ Ինչպես պարզել են փորձագետները, Յոհանսոնի մասնակցությամբ ֆիլմերն ամերիկյան կինովարձույթներում վաստակել են 3,3 մլրդ դոլար։

скачанные файлы (2)

Յոհանսոնի մասնակցությամբ ամենադրամարկղային ֆիլմը ճանաչվել է «Վրիժառուները» ֆիլմը, որտեղ նրա կերպարը հայտնի է «սև այրի» անվամբ։ Այս ֆիլմը հավաքել ե 623 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ դերասանուհին խաղացել է 37 ֆիլմում։

скачанные файлы (3)

Դերասանուհիների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Քեմերոն Դիազը։ Մյուսներն են՝  Հելենա Բոնեմը, Քեյթ Բլանշետը, Ջուլիա Ռոբերթսը, Էլիզաբեթ Բենքսը, Էմմա Ուոթսոնը և Էնն Հեթուեյը։

 скачанные файлы (4)




Լրահոս