Փրկակարները հայտնաբերել են Իրկուտսկի մարզում կործանված Իլ­-76­-ի երկրորդ «սև արկղը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են ՌԴ ԱԻՆ­ի՝ Իրկուտսկի մարզում կործանված Իլ-­76­- ի երկրորդ «սև արկղը»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ն, այդ մասին ՏԱՍՍ­ ին հայտնել են ՌԴ ԱԻՆ­ի օպերատիվ շտաբում։

«Փրկարարները գտել են նավակողի երկու ինքնագրիչները՝ պարամետրական և ձայնային»,­ ասել է ՏԱՍՍ­ի զրուցակիցը։ Դրանք վերծանման համար փոխանցվելու են Միջպետական ավիացիոն կոմիտեին։ Հրդեհաշիջման ժամանակ հուլիսի 1­ին Իրկուտսկի մարզում կորած Իլ­76 ինքնաթիռը հայտնաբերվել է մարզի Ռիբնի Ույան բնակավայրի շրջանում։ Նավակողին եղել է 10 մարդ։ Փրկարարները գտել են զոհված օդաչուների մարմինների մասերը։




Լրահոս