Գայլերի հարձակումից տուժած գյուղացու վնասի չափն անհասկանալի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի տներից մեկի անասնագոմում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող 17 գլուխ ոչխար, վնասել՝ 4-ը:

ArmLur.am-ը փորձեց Ուռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանից դեպքի մասին մանրամասներ ճշտել. «Ես, անկեղծ ասած, չհասկացա, թե քանիսն է հարձակումից տուժել: Եկավ ասաց` մի չորս հատ տարա գցեցի, մի չորս հատ մոռթեցի, մի չորս հատ էլ կա, հստակ թե քանի հատ էվիրավորվել, չհասկացա, բայց ասացի, որ իմ հնարավորության սահմաններում կօգնեմ իրեն»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հարցին այլ ընտանիքներ էլ կան տուժողների շարքերում, թե ոչ գյուղապետը պատասխանեց. «Ոչ, միայն այդ ընտանիքն է, այն էլ անասնագոմը տանից հեռու է գտնվում, և դա է դարձել պատճառ, որ այդքան վնաս է տվել»:




Լրահոս