Հայաստանը լքել ցանկացող ռեժիսորը նշանակվել է սպորտի նախարարի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ պատրաստվում էր իր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից և բնակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին մենք տեղեկացել էինք Արտյոմի սոցցանցի էջից, որտեղ նա գրառում էր հրապարակել:: Հիմա  այդ նույն էջում տեսնում ենք, որ ռեժիսորը նոր աշխատանքի է անցել սպորտի և երտասարդության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:

Հիշեցնենք, որ նա իր էջում մասնավորապես գրել էր.

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չէ, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերտ չհանես ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը: Հ.Գ. էս ցուցակը անվերջ ա, բայց էսքանը արդեն հերիք ա,որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»:

 

 




Լրահոս