Քանի իմաստ ունի «քոսոտ երկիր» արտահայտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԳԱԱ նախագահ է դառնում մի մարդ, որը նիստերի ընթացքում քնելու սովորություն ունի, Հայաստանն էլ համարում է «քոսոտ երկիր»:

«Չեմ կարծում, որ մարդը մի բան ասել է, կարելի է դրանից պատմություն սարքել: Կարծում եմ, որ Ռադիկ Մարտիրոսյանն այն մտավորականներից է, որ հեչ այդ մտքով չի ասել: Հիմա եթե գիտնականներն ընտրել են իրենց նախագահին, ով կարող է խոչընդոտել: Կարծում եմ, որ առավել եւս մտավորականների հետ կապված չի կարելի նման ձեւով արտահայտվել, քնում է, չի քնում»,- պատասխանեց Սահակյանը:




Լրահոս