Թուրքիան հայտ է ներկայացրել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար, հաղորդում է Ermenihaber-ը:

«Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել են, որ լավաշը սերտորեն կապված է տեղական ավանդույթների հետ և օգտագործվում է մշակութային ծեսերում:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» անվանումով հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Վերջինը Հայաստանի հայտը ներառել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։




Լրահոս