Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձներ հղեց միջազգային հանրությանը, որ մենք խաղաղության և կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից ենք: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այսինքն, պատերազմի սպառնալիքը Հարավային Կովկասի տարածաշրջանում հայկական կողմերը չեն, պատերազմի սպառնալիքը մնում է Ադրբեջանը և Թուրքիան: Նախագահը շատ հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, կա մասնագիտական կառույց: Նախագահն անուղղակի նշեց, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝ հարցը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չեն և հակասում են Մինսկի խմբի բազում հայտարարություններին», – ընդգծեց նա:
Շարմազանովն անդրադարձավ նաև ստատուս- քվոյի փոփոխության հարցին: «Հանրապետության առաջնորդը նշեց՝ մեզ ձեռնտու չէ ստատուս-քվոն, դրա խոչընդոտողն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք բոլորս գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար անհրաժեշտ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշումը», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: