Այսօր տեղի ունեցած ասուլիսում ArmLur.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության մասին, ըստ որի այսօր Վիեննայում ներկայացվելու են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ սա բանակցությունների շարունակման փորձ է: «Ավելի լավ է բանակցել, քան չբանակցել: Երբ որ դու չես բանակցում և դիստանցիայի վրա բանակցություններ ենք անում, դա հանգեցնում է նաև ապրիլյան պատերազմի: Պարզ է, որ Ալիևը մեր հորեղբոր տղան չէ, բայց կա դիվանագիտություն և պետք է բանակցել», – հավելեց նա:
Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է հասկանա՝ միակ տարբերակը, որպեսզի իր դրոշը ծածանված տեսի Արցախում, ճանաչումն է, դեսպանատան բացումն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: