Մարտունու պանրագործական ընկերությունը` անելանելի վիճակում. տնօրենը ՊՆ գեներալի անուն է տալիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունու պանրագործական բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում:

Ըստ մեր զրուցակցի` ըստ էության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել, եւ ինքը սկսել էր գազալցակայանն օգտագործելու համար համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալ: Նա դիմում է պատկան մարմիներին. այդտեղից էլ սկսվում է «կռիվ կինոն»:

Բանն այն, որ Հայկազ Բաղմանյանին  պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հայցով դիմում է դատարան ընդդեմ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի՝ պահանջելով ճանաչել սեփականության իր իրավունքը եւ կնքել վարձակալության պայմանագիր: «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ն էլ իր հերթին հակընդդեմ հայցով պահանջում է օրինական ճանաչել ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը եւ դրանց նկատմամբ ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը:

Եվ ահա 2015 թվականին Թաթուլ Բաղդասարյանը հերթական անգամ նկատում է, որ գազալցակայանում շինարարություն է սկսվում, դիմում է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին: Ըստ մեր զրուցակցի` իրեն տարիներ շարունակ խաբել են` ասելով , թե «Պավել եւ ընկերներ ՍՊԸ-ին» պատկանող տարածքը իրենը չէ, այլ համայնքի սեփականությանը, սակայն ինքն ունի մի շարք փաստաթղթեր, որոնցով կարող է ապացուցել, որ գազալցակայանի տարածքը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին:

Թաթուլ Բաղդասարյանը  կոչով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԱԻ նախարար Արմեն Երիցյանին` արդարությունը վերականգնելու համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս