Սարսափելի կադրեր Նիսի ահաբեկչությունից (տեսանյութ 18+)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերի օգտատերերը պատմել են Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին: Ահաբեկչությունը տեղի է ունեցել հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը: Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ և սկսել կրակ բացել լողափում հավաքվածների ուղղությամբ:

Սոցցանցերի օգտատերերը դաժան տեսարաններով տեսանյութեր են հրապարակում:

https://www.youtube.com/watch?v=CJ9qfiiwhk0

Ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես է բեռնատարը շարժվել ամբոխի ուղղությամբ և սկսել կրակ բացել: «Մենք դրանից 10 մ հեռավորության վրա էինք, և այդ տեսարանը կմնա մեր աչքերի առջև մինչև մեր կյանքի վերջ: Երբեք ամբոխի մեջ մի մտեք, և գրողը տանի այդ տոները»,-ասել է ականատեսներից մեկը:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում 84 մարդ է զոհվել:




Լրահոս