Որոնք են զինված խմբի պահանջները. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է Էրեբունիում և բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ, ովքեր այսօր հարձակում են գործել ոստիկանության վրա:

Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, որ ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին: Փաշինյանը լրագրողներին նաև տեղեկություններ հայտնեց ներսում գտնվող ոստիկանների վիճակի մասին և հայտնեց, որ զինված խմբի անդամներն ագրեսիվություն ոստիկանության ծառայողների նկատմամբ չունեն այնքանով, որքանով նրանք չեն ասոցացվում իշխանության հետ:

«Իրենք ասել են, որ իրենք որևէ ոստիկանեի հետ խնդիր չունեն: Տրամադրված են վճռական՝ հարձակման կամ գրոհի պարագայում: Պավել Մանուկյանն ասել է, որ եթե գործողություններ լինեն, իրենք կդիմեն պատասխան գործողությունների», – հավելեց նա:

Մանրամասները՝   ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս