Չկա որեւէ արդարացում զինված մեթոդների, բայց պետք է հասկանան` ինչի համար ենք մենք հասել այս կետին. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` ի վերջո ինչպիսի հանգուցալուծում կարելի է ակնկալել Երեւանում այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, հաշվի առնելով այն հանգամանքը, երբ ՀՀԿ-ականները նշում են, որ զինված խմբի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի իրագործվելու:

«Շատ կոնկրետ վիճակ է ստեղծվել եւ այդ կոնկրետ վիճակը ինքն իր նախապատմությունն ունի, իհարկե: Զինված մեթոդները ամենեւին ողջունելի չեն, անգամ այն ում կողմից են կիրառվում, բայց երբ որ իշխանությունը անընդհատ զինված միջոցներ է կիրառում քաղաքացիների նկատմամբ` 2010 թվականի մարտի 1-ին, երբ որ 10 հոգու սպանում է, հետագա քրեական գործեր է հարուցում, ինչպես Գեւորգ Սաֆարյանն է, Շանթ Հարությունյանն եւ իր ընկերները, Վալոդյա Ավետիսյանը, եւ այլն, ինքը ստեղծում է այնպիսի միջավայր, որ չի ձեւավորում որեւէ վստահություն քաղաքական իրավական գործընթացների նկատմամբ»,-նկատեց նա:

Վերջինս նաեւ նշեց, որ «Չկա որեւէ արդարացում զինված մեթոդների, բայց պետք է հասկանան, ինչ համար ենք մենք հասել այս կետին: Եւ շատ կարեւոր է հիմա կարողանալ գտնել իրավական գործընթացների շրջանակում և առնվազն խուսափել մարդկային զոհերից»:




Լրահոս