ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ցավակցել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների համար և մաղթել, որպեսզի Թուրքիայում կարգուկանոն և կայունություն հաստատվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է հակասահմանադրական գործողությունների և բռնության անթույլատրելիության մեջ:
Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան կկարողանա ապահովել երկրում գտնվող ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: Էրդողանն իր հերթին հավաստիացրել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Բացի այդ, կողմերը անձնական հանդիպման անցկացման մասին համաձայնության են եկել: